Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Երջանկություն» մանկական երաժշտական շոու հեքիաթի երևանյան պրեմիերան

«Երջանկություն» մանկական երաժշտական շոու հեքիաթի երևանյան պրեմիերան
09.11.2017 | 13:21

Նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Երջանկություն» մանկական երաժշտական շոու հեքիաթի երևանյան պրեմիերան: Մյուզիքլի սյուժեի հիմքում երջանկության, սիրո և ընկերության թեմաներն են, որը երգերի և երաժշտության հասանելի լեզվով հեղինակները փոխանցում են երեխաներին:


Կախարդական հեքիաթի և աշխարհի տարբեր ազգերի երաժշտական-մշակութային ավանդույթների համադրմամբ հեղինակները ստեղծել են նորարարական ձևաչափով մյուզիքլ, որում գլխավոր դերակատարներն են ռուսաստանյան հանրահայտ «Народный Артист» մրցույթի հաղթող Ալքեսեյ Գոմանը, «Ունիվեր» սերիալի աստղ Ալեքսանդր Լեմարը, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Կարինա Մելիքյանը:
Մյուզիքլում ընդգրկված են նաև մոսկովյան պրոդյուսերական կենտրոնի սաներ, «Երջանկություն» I միջազգային ստեղծագործական փառատոնի դափնեկիրները, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները:
Միջոցառման կազմակերպիչ և գլխավոր պրոդյուսերը Մերինե Մելիքյանն է, երաժշտության հեղինակը՝ Իլյա Բրիլին, բեմադրող ռեժիսորը՝ «Բարի հեքիաթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վյաչեսլավ Նաումենկոն:


Մյուզիքլի մոսկովյան առաջնախաղը կայացել է 2017 թվականի մայիսի 30-ին, Կրեմլի պետական պալատում՝ մանկապատանեկան ստեղծագործության 1-ին միջազգային «Երջանկություն» փառատոնի շրջանակում:

Դիտվել է՝ 1850

Մեկնաբանություններ